Ադրբեջանը շարունակում է խաբել միջազգային հանրությանը. Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Արցախի ժողովրդին պաշտպանելու համար։
«Լեռնային Ղարաբաղի հազարավոր հայերի լուսանկարն է, որին ստիպել են լքել իրենց տները Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով:
Նրանք իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն չունեն, բայց Ադրբեջանը շարունակում է խաբել միջազգային հանրությանը: Շտապ գործողություններ պետք է ձեռնարկվեն Ադրբեջանի կողմից»,- գրել է Մարուքյանը։
Կարծիքներ