Գերմանիայում ձեռնարկությունները կրճատում են արտադրությունը գազի գնի բարձրացման պատճառով

Գերմանիայում ձեռնարկությունները կրճատում են արտադրությունը գազի գնի բարձրացման պատճառով

Գերմանիայում գազի գների կտրուկ բարձրացման պատճառով ավելի ու ավելի շատ ձեռնարկություններ ստիպված են լինում դադարեցնել կամ կրճատել արտադրությունը։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Գերմանիայի Առևտրի և արդյունաբերության պալատին (DIHK), որը նոր ուսումնասիրություն է կատարել։

«Արդյունաբերական ընկերությունների ընդհանուր 16%-ը ստիպված է արձագանքել ներկայիս էներգետիկ իրավիճակին՝ կրճատելով արտադրությունը կամ մասնակիորեն հրաժարվելով որոշ ոլորտներից»,- ասված է DIHK-ի հաղորդագրությունում։

Համաձայն ուսումնասիրության՝ հատկապես տուժում է էներգատար տնտեսությունը, որտեղ կրճատումները երկու անգամ գերազանցում են արդյունաբերության միջին ցուցանիշը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում