Ռումինիա-Հայաստան խաղը կսպասարկի 2020թ չեմպիոնների լիգայի եզրափակչի մրցավարը
Հոկտեմբերի 11-ին Բուխարեստի «Ստյաուա» ստադիոնում կկայանա 2022թ ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման J խմբի 8-րդ տուրի Ռումինիա - Հայաստան հանդիպումը։
Հանդիպումը սպասարկող մրցավարների բրիգադը Իտալիայից է։ Գլխավոր մրցավարը 45-ամյա Դանիելե Օրսատոն է, որը հայտնի է նրանով, որ անցած տարի վարել է չեմպիոնների լիգայի «Բավարիա» - «ՊՍԺ» եզրափակիչ խաղը:
Նրան կօգնեն Ալեսանդրո Ջիալատինին և Ջիորջիո Պերետին։ Չորրորդ պաշտոնյան է Լուկա Պայրետին։ VAR-ի մրցավարներն են իտալացիներ Մաուրիցիո Մարիանին և Ջիակոմո Պագանեզին։
Կարծիքներ