Աքորի գյուղի մոտակա ձորն ընկած քաղաքացին դուրս է բերվել. վիճակը ծայրահեղ ծանր է

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 21։10-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աքորի գյուղի մոտակայքում գտնվող ձորը քաղաքացի է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ԱԻՆ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները մոտ 7 մ խորությունից պատգարակով դուրս են բերել Ա. Օ.-ին (ծնված 2005 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։
Կարծիքներ