Հայաստանի մեծ մասում ձյան տեղումներ են, կան փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հայաստանի մեծ մասում ձյան տեղումներ են, կան փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Շիրակի մարզի Մաստարա-Լանջիկ, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի, Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Իջևանի, Բերդի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում, Շիրակի մարզում և Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան քաղաքներում և «Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Դիլիջանի ոլորաններում, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, Շիրակի մարզի Լանջիկ գյուղի հատվածում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում