Էստոնիան չեղարկում է հանրային վայրերում բժշկական դիմակի պարտադիր կրման պահանջը

Էստոնիան չեղարկում է հանրային վայրերում բժշկական դիմակի պարտադիր կրման պահանջը

Էստոնիայում կորոնավիրուսով պայմանավորված վարակաբանական իրադրության բարելավման արդյունքում իշխանությունները չեղարկել են հանրային վայրերում բժշկական դիմակի պարտադիր կրման պահանջը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ապրիլի 2-ին որոշում է ընդունել կառավարությունը:

Այդուհանդերձ, առողջապահության նախարար Տանել Կիիյկը կոչ է արել բնակչությանը պահպանել անվտանգային կանոններն ու ժամանակին պատվաստվել, այդ թվում և՝ խթանիչ դեղաչափով: Նա ընդգծել է, որ նախկինի պես խորհուրդ է տրվում մարդաշատ վայրերում ու հասարակական տրանսպորտում դիմակ կրել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում