Սլովակիան ՆԱՏՕ-ին թույլ կտա մեծացնել ներկայությունն իր արևելյան սահմանին

Սլովակիան ՆԱՏՕ-ին թույլ կտա մեծացնել ներկայությունն իր արևելյան սահմանին

Սլովակիան թույլ կտա ՆԱՏՕ-ին ուժեղացնել ներկայությունն իր արևելյան սահմանին, եթե դա անհրաժեշտ լինի՝ ելնելով հանրապետության և Եվրոպայի անվտանգության շահերից։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ  Էդուարդ Հեգերը։

Նա այս հայտարարությունն արել է Հյուսիսատլանտյան դաշինքում քննարկվող նախագծի ֆոնին՝ ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները տեղակայելու Արեւելյան Եվրոպայի երկրներում, այդ թվում՝ Սլովակիայում։ Միաժամանակ, Արեւմուտքը որպես հնարավոր պատրվակ օգտագործում է Ուկրաինայի եւ Ռուսաստանի սահմանին իրավիճակի սրումը։

Մինչդեռ ՆԱՏՕ-ի նման ծրագրերը սուր քննադատության են ենթարկվում հանրապետության հանրության շրջանում։

«Սլովակները թույլ չեն տա, որ իրենց հայրենիքը վերածեն օտարերկրյա գաղութի»,- ՏԱՍՍ-ին ասել է նախկին վարչապետ Յան Չարնոգուրսկին։ Նա հիշեցրել է, որ հունվարի 26-ին Բրատիսլավայում զանգվածային ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով իշխանություններից հրաժարվել ազգային տարածքում օտարերկրյա պետությունների ռազմական կոնտինգենտի հնարավոր տեղակայման ծրագրերից։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում