Եվս ինը վրացի պատգամավոր հացադուլ է հայտարարել՝ ի նշան Սաակաշվիլիի հետ համերաշխության
Խորհրդարանական ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» խմբակցության ինը պատգամավորներ հացադուլ են հայտարարել՝ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին բանտային հիվանդանոցից քաղաքացիական կլինիկա տեղափոխելու պահանջով։
Այս մասին կիրակի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է պատգամավոր Դավիթ Կիրկիտաձեն։
«Մենք՝ Վրաստանի խորհրդարանի անդամներս այսօրվանից, այս րոպեից հացադուլ ենք հայտարարում։ Հացադուլը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Միխայիլ Սահակաշվիլին չի տեղափոխվել քաղաքացիական բազմամասնագիտական կլինիկա»,- ասել է Կիրկիտաձեն։
Կարծիքներ