ՀՀ ՊՆ-ն հայտարարել է վառելիքաքսուքային նյութերի պահպանման և մատակարարման ծառայությունների գնման մրցույթ
ՀՀ զինված ուժերում վառելիքաքսուքային նյութերի պահպանման և մատակարարման ծառայությունների գնման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է «ՀՀ –ԵՄԾՁԲ-22-7/2» ծածկագրով երկփուլ մրցույթ, որի նախաորակավորման հայտարարությունը հրապարակվել է www.procurement.am կայքում։
Մրցույթի 1-ին փուլի հրավերը տրամադրվելու է նախաորակավորված անձին (անձանց)` գաղտնի աշխատանքներ իրականացնելու համար ՀՀ ԱԱԾ-ի կողմից տրված թույլտվությունը հավաստող փաստաթղթերը սահմանված կարգով ներկայացնելու դեպքում։
Նշված հանգամանքով պայմանավորված՝ մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող բոլոր մասնակիցներին հիշյալ թույլտվությունը ստանալու հնարավություն ընդձեռելու նպատակով նախաորակավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետը նվազագույն 15 օրվա փոխարեն սահմանվել է շուրջ երեք ամիս։
Կարծիքներ