Մխիթարյանը վնասվածք է ստացել. նա բաց կթողնի մի քանի շաբաթ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները:
Հայ կիսապաշտպանի մոտ առկա է ձախ ազդրային մկանի լարվածություն: Ըստ ամենայնի, Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա 2 շաբաթից ոչ շուտ:
«Ինտեր»-ի բուժանձնակազմն աշխատում է այն ուղղությամբ, որ Մխիթարյանը կարողանա մասնակցել սեպտեմբերին սկզբին նախատեսված «Միլան»-ի դեմ խաղին:
Կարծիքներ