Վանաձորում հրդեհի հետևանքով 3 անձ տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է

Վանաձորում հրդեհի հետևանքով 3 անձ տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 25-ին ժամը 03:39-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի թիվ 7 հասցեին հարակից տարածքում այրվում է փայտե տնակ՝ ինքնաշեն կցակառույցով։

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:24-ին, մարվել՝ 08:25-ին։ Այրվել է փայտե տնակը՝ ինքնաշեն կցակառույցներով (մոտ 200 քմ)։ Տուժածներ Ն. Մ.-ն, Զ. Ա.-ն (ծնված 1952 թ.) և Ա. Ա.-ն ձեռքերի շրջանում տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում