Կոկտեյլներ`շներին. Լոնդոնում ընտանի կենդանիների համար բացվել է բար
Լոնդոնում ընտանի կենդանիների ու նրանց պահողների համար բացվել է բար:
«Euronews»-ը տեղեկացնում է, որ բարում այցելուներին տրամադրվում է երկու տիպի ճաշացանկ, որում առկա են կոկտեյլներ ինչպես մարդկանց, այնպես էլ նրանց կենդանիների համար: Բարմենները նշում են, որ ինչպես մարդկանց, այնպես էլ շների համար նախատեսված կոկտեյլներն ունեն նույն անունները, պարզապես կենդանիների կոկտեյլներն առանց ալկոհոլի են և ունեն բնական բաղադրիչներ:
Բարի ղեկավար Ջեյմ Սուոն նշել է, որ հաստատությունը դիտարկում է որպես մարդկանց ու շների ակումբ, վայր՝ հանդիպումների ու հանգստի համար: Դա հատկապես արդիական է համավարակով պայմանավորված կարանտինի պայմաններում, երբ շուն պահողները նվազեցնում են շփումն այլ մարդկանց հետ:
Կարծիքներ