Հայաստանի ներկայացուցիչներն Ուզբեկստանում կմասնակցեն արագ շախմատի աշխարհի առաջնությանը
Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները դեկտեմբերի 26-ից Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում կմասնակցեն արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Հայաստանի թիմի կազմում ընդգրկված կլինեն Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը, իսկ կանանց պայքարում մեր երկիրը կներկայացնեն էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:
Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 30-ին:
Կարծիքներ