«Գրանդ Սվիս»-ի 9-րդ տուրում հաղթանակ են տոնել Մանուել Պետրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը
Մեծ Բրիտանիայի Մեն կղզում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 9-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը սև խաղաքարերով պարտության մատնեց աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկին՝ Ռիխարդ Ռապորտին։
Մանուել Պետրոսյանը հաղթեց ամերիկացի գրոսմայստեր Ջեֆերի Սյոնգին:
Գաբրիել Սարգսյանի և Հայկ Մարտիրոսյանի խաղերը ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
9 խաղափուլից հետո Սամվել Տեր-Սահակյանը և Մանուել Պետրոսյանը ունեն 5.5 միավոր և գտնվում են համապատասխանաբար 17-րդ և 20-րդ հորիզոնականներում: Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը ունեն 4.5 միավոր, Հրանտ Մելքումյանը և Հայկ Մարտիրոսյանը՝ 4 միավոր։
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան:
Կանանց մրցաշարում Մարիամ Մկրտչյանը հաղթեց գրոսմայստեր Թանհ Թրանգ Հոանգին և այժմ ունի 4 միավոր: Էլինա Դանիելյանը ունի 3 միավոր:
Կարծիքներ