Հայկական նավեր. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Հայկական նավեր. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

«Որ միջնադարյան Հայաստանում չափազանց զարգացած է եղել ծովային մշակույթը` նավագնացությունն ու նավաշինությունը, առավելապես իմացանք «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի անդամների շնորհիվ: Նրանց, որ վերականգնեցին հայկական միջնադարյան նավատեսակներից շատերը, դրանցից մեկը կառուցեցին սեփական ձեռքերով, կոչեցին «Կիլիկիա» ու դրանով դուրս եկան աշխարհի ջրային տարածություններ. հատեցին բազում ծովեր եւ օվկիանոս:

Ակումբի անդամներն զբաղվում են նաեւ գիտահետազոտական աշխատանքներով:  Եվ «Կիլիկիայի» ճամփորդությունը նաեւ այդ խնդիրն էր հետապնդում: Այն փաստորեն գիտարշավ էր. նավարկում էին այն վայրերով, որտեղ միջնադարում նավարկել էին հայկական նավերը, եւ հավաքում փաստեր, բացահայտում շատ ու շատ մանրամասներ հայ նավագնացության ու նավաշինական մշակույթի մասին»:

                Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում