Ուղղում. Ռոբերտ Քոչարյանի՝ բանակում չծառայածների նախընտրական ցուցակը. 14-ից 8-ը չեն ծառայել
Ֆրինյուզ կայքը հղում անելով, ArmeniaNews կայքին, տեղադրել է «Ռոբերտ Քոչարյանի՝ բանակում չծառայածների նախընտրական ցուցակը. 14-ից 8-ը չեն ծառայել» հոդվածը, որում նշվում էր, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի նախընտրական ցուցակի առաջին 20 անունները, այդ թվում Գեղամ Մանուկյանի անունը:
Տվյալ հոդվածի սկզբնաղբյուրը եղել է MediaNews-ը: Ավելի ուշ հայտնի դաձավ, որ լուրը չի համապատասխանում իրականությանը, որի առնչությամբ հայտարարություն էր տարածել ցանկում նշված անձանցից Գեղամ Մանուկյանը՝ հերքելով տարածված լուրը:
«Կեղծ լուր․
Գեղամ Մանուկյանը բանակում չի ծառայել Վճիռ՝ կեղծ լուր Մայիսի 26-ին հրապարակված հոդվածում MediaNews-ը անդրադարձել էր «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուներին և նշել, որ ցուցակի առաջին համարներում տեղ են գտել մարդիկ, ովքեր ո՛չ ծառայել են բանակում, ո՛չ էլ երբևէ առնչություն են ունեցել բանակի հետ։ Չծառայած թեկնածուների ցանկում ներառված էր նաև Գեղամ Մանուկյանը։ Պատգամավորության թեկնածու Գեղամ Մանուկյանը media.am-ին և Factcheck.ge-ին տրամադրեց իր զինվորական գրքույկը, որն ապացուցում է` Մանուկյանը իրականում անցել է պարտադիր զինվորական ծառայություն։»
Հեշեցնենք՝ տարածված նյութում գրված էր.
«Ուշագրավ է, որ Քոչարյանի գլխավորած դաշինքի թեկնածուների նախընտրական ցուցակի առաջին համարներում տեղ են գտել մարդիկ, ովքեր ոչ ծառայել են բանակում, ոչ էլ երբևէ առնչություն են ունեցել բանակի հետ։ Այն ինչ, հայաստանյան ընդդիմությունը պատերազմից հետո անընդհատ թբկահարում էր ու «դոշ էր ծեծում» բանակը կազմաքանդելու մասին։
MediaNews-ը սկսում է շարք, որտեղ կներկայացնենք թե արտահերթ ընտրություններում իրենց թեկնածությունները առաջադրած կուսակցությունների ու դաշինքների ցուցակներում ընդգրկված անձանցից ովքեր են ծառայել բանակում։
1․Ռոբերտ Քոչարյան
2․Իշխան Սաղաթելյան — ՉԻ ԾԱՌԱՅԵԼ
3․Աննա Գրիգորյան
4․Վահե Հակոբյան
5․Արﬔն Գևորգյան — ՉԻ ԾԱՌԱՅԵԼ
6․Լիլիթ Գալստյան
7․Արմեն Ռուստամյան
8․Սեյրան Օհանյան
9․Էլինար Վարդանյան
10․Արծվիկ Մինասյան — ՉԻ ԾԱՌԱՅԵԼ
11․Արթուր Ղազինյան — ՉԻ ԾԱՌԱՅԵԼ
12․Քրիստինե Վարդանյան
13․Գեղամ Մանուկյան — ՉԻ ԾԱՌԱՅԵԼ
14․Աղվան Վարդանյան
15․Ագնեսա Խամոյան
16․Անդրանիկ Թևանյան — ՉԻ ԾԱՌԱՅԵԼ
17․Մխիթար Զաքարյան
18․Հռիփսիﬔ Ստամբուլյան
19․Աշոտ Սիմոնյան — ՉԻ ԾԱՌԱՅԵԼ
20․Արմեն Չարչյան — ՉԻ ԾԱՌԱՅԵԼ
Ստացվում է, որ Քոչարյանի գլխավորած դաշինքի նախընտրական ցուցակի առաջին 20 համարի 14-ից 8-ը չեն ծառայել բանակում, կամ որ նույնն է, թեկնածուների՝ 60-65 %-ը։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի կազմում են «Հայ հեղափոխական դաշնակցություն» և նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները:
Աղբյուրը՝ ArmeniaNews
Կարծիքներ