Լուկաշենկոն հայտարարել է համաշխարհային պատերազմի սպառնալիքի մասին՝ Բելառուսում կոնֆլիկտի դեպքում

Լուկաշենկոն հայտարարել է համաշխարհային պատերազմի սպառնալիքի մասին՝ Բելառուսում կոնֆլիկտի դեպքում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախազգուշացրել է համաշխարհային պատերազմի վտանգի մասին այն դեպքում, եթե Բելառուսում զինված հակամարտություն լինի: Նման հայտարարություն նա արել է խորհրդարանականների հետ հանդիպմանը:

Բելառուսի նախագահը գերտերություններին կոչ է արել չփորձել ապակայունացնել իրավիճակը երկրում:

«Դիմում եմ ամբողջ միջազգային հանրությանը. իմաստ չկա ցնցել Բելառուսը: Մենք փոքր երկիր ենք, բայց արժանի պատասխան կտանք: Բայց մինչ կտրուկ և չմտածված գործողություններ անելը հիշեք, որ Բելառուսը Եվրոպայի կենտրոնն է: Եվ եթե այստեղ ինչ-որ բան պոռթկա, ապա դա կլինի հերթական համաշխարհային պատերազմը»,- ասել է Լուկաշենկոն:

Նա հայտարարել է, որ «իրենց թույլ չեն տալիս հանգիստ ապրել»:

«Հրահրելու են, քննադատելու, կոտրելու, բայց մենք պետք է կանգուն մնանք: Բելառուսի համար այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է ժողովրդի միասնությունը»,- ասել է Լուկաշենկոն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում