ԵՄ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հետևանքներ կունենան Եվրամիության տնտեսության վրա

ԵՄ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հետևանքներ կունենան Եվրամիության տնտեսության վրա

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների զանգվածային փաթեթը, որը պատրաստում է Եվրամիությունը, հետևանքներ կունենա ԵՄ տնտեսության վրա։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) փոխղեկավար Վալդիս Դոմբրովսկիսը՝ ելույթ ունենալով Bloomberg հեռուստաընկերության եթերում։

«Մենք պատրաստում ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների զանգվածային փաթեթ՝ հետագա ագրեսիայի դեպքում, դրանք պետք է ունենան զսպող ազդեցություն՝ ցույց տալով Ռուսաստանի Դաշնությանը, որ ագրեսիվ գործողությունները կբերեն լուրջ հետևանքների։ Հասկանալի է, որ եթե զանգվածային պատժամիջոցների կիրառվեն, դրանք նույնպես կազդեն ԵՄ տնտեսության վրա: Սա այն գինն է, որը մենք պետք է վճարենք, եթե ցանկանում ենք խաղաղություն պահպանել Եվրոպայում»,- ասել է Դոմբրովսկիսը:

Միաժամանակ, ըստ ԵՀ փոխղեկավարի, «դժվար է ասել», թե արդյոք Ռուսաստանն ընդհանրապես ծրագրում է որևէ ներխուժում Ուկրաինա։

Վերջերս արևմտյան երկրներում, ինչպես նաև Կիևում հայտարարություններ են հնչում Ուկրաինայի տարածք ռուսական հնարավոր ներխուժման մասին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել։ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը կարգավորելու համար ուժի կիրառման փորձերն ամենալուրջ հետևանքներն են ունենալու։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում