Գազի պայթյունն ամբողջովին ավերել Է սուպերմարկետի շենքը Վլադիկավկազում
Գազի պայթյունն ամբողջովին ավերել Է «Մագնիտ» սուպերմարկետի շենքը Վլադիկավկազի հյուսիս-արեւմուտքում: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել Է լրատվական աղբյուրը:
«Նախնական տվյալներով՝ գազի պայթյունի հետեւանքով Գագկաեւի փողոցում ամբողջությամբ ավերվել Է «Մագնիտ» սուպերմարկետի երեքհարկանի շենքը: Նախնական տվյալներով՝ ներսում եղել Է միայն պահակը, նա զոհվել Է»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ պայթյունի պատճառով վնասվել են մերձակայքում գտնվող բնակելի տների ապակիները, ոչ ոք չի տուժել:
Հյուսիսային Օսիայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունում «Ինտերֆաքս»-ին հաստատել են «Մագնիտ»-ում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը: Հնարավոր Է՝ տուժածներ կան:
Պահակը»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Աղբյուրը «Ինտերֆաքս»-ին հայտնել Է, որ պաթյունի պատճառը կարող Էր լինել գազի սարքավորման վնասվածքը: Խանութի շենքում այցելուներ չեն եղել:
«Խանութն աշխատում Է 09:00-ից: Ներսում եղել Է միայն պահակը եւ, հնարավոր Է, վաճառողներից մեկը, դա այժմ պարզվում Է: Նրանց ավերակների տակ գտնել չի հաջողվել, հնարավոր Է՝ զոհվել են»,-ասել Է աղբյուրը:
Կարծիքներ