Արագածոտնի մարզպետն Արցախյան պատերազմում զոհված հերոսների ընտանիքներին է հանձնել հետմահու շնորհված պետական պարգևները
2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով են պարգևատրվել՝ Իսրայել Գևորգի Կարապետյանը /Ոսկեթաս համայնք/, Համլետ Կարենի Մեխակյանը /Կոշ համայնք/, Գևորգ Գրիգորի Գևորգյանը /Ոսկեվազ համայնք/, Հարություն Վաչագանի Մելքոնյանը /Օշական համայնք/, Արտակ Սերոբի Սարգսյանը /Աշտարակ համայնք/, Գոռ Սեյրանի Թումանյանը /Աշտարակ համայնք, Պատվական Արամի Ենգոյանը /Աշտարակ համայնք/, Վահե Սարգսի Սարգսյանը /Աշտարակ համայնք/, Գուրգեն Միքայելի Ավետիսյանը /Աշտարակ համայնք/:
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, համայնքների ղեկավարների և Արագածոտնի մարզի զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչների հետ այցելել է հերոսների բնակարաններ, նրանց ընտանիքներին է հանձնել հետմահու շնորհված պետական պարգևները: Անմահացած զինծառայողների հարազատները մարզպետի հետ զրույցում պատմել են իրենց զավակների սխրանքների, հայրենիքին ու ծառայությանը նվիրվածության, նախասիրությունների ու որդիների այն նպատակների մասին, որոնք իրենք նախաձեռնել են իրագործել:
Մարզպետ Դավիթ Գևորգյանն իր խոնարհումն ու զորակցությունն է հայտնել նահատակների ընտանիքներին՝ նշելով, որ մարզպետարանը և ինքն անձամբ գործուն կերպով կաջակցեն այդ նպատակների իրագործմանը, այդ ու բոլոր այլ հարցերում կլինեն հերոսների ընտանիքների կողքին: Մարզի զոհված հերոսների ընտանիքներին այցելությունները կլինեն շարունակական:
Կարծիքներ