Սարգիս Ստեփանյանը 6-րդ տեղն է զբաղեցրել Պարաաթլետիկայի 6-րդ միջազգային Գրան Պրիում
Սեպտեմբերի 11֊18֊ը Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում կայացել է 2022 թվականի Պարաաթլետիկայի 6-րդ միջազգային Գրան Պրի մրցաշարը, որին մասնակցում էին մարզիկներ աշխարհի 45 երկրներից, այդ թվում Հայաստանից։
Այս առաջնությանը մարզական դասակարգում ստանալու նպատակով Հայաստանի Պարաաթլետիկայի ֆեդերացիայի կազմում մեկնել էր նաև Սարգիս Ստեփանյանը։
Ինչպես հայտնում է armsport.am-ը՝ որակավորման հանձնաժողովի կողմից որոշվել է Սարգիս Ստեփանյանի մարզական դասակարգումը` F-55։ Նա նաև մասնակցել է պարա գնդի և պարա սկավառակի նետում մարզաձևերի առաջնությանը։ Մրցաշարի երկու դասակարգման F55 և F56 մասնակիցները իրենց ուժերը չափել են միևնույն` F55֊56 խմբում, որտեղ երկու մարզաձևերից էլ Սարգիսը զբաղեցրել է վեցերորդ տեղը։
Մրցաշարի նրա լավագույն ցուցանիշներն են`
Գնդի հրում` 7,93 մետր,
Սկավառակի նետում` 21,15 մետր։
Կարծիքներ