«Բավարիայի» երկու խաղացող վարակվել է կորոնավիրուսով
«Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխի և հարձակվող Թոմաս Մյուլերի կորոնավիրուսի թեստերի պատասխանները դրական են եղել։ Այս մաիսն հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Երկու խաղացողներն էլ սիմպտոմներ չունեն, նրանք իրենց լավ են զգում և ներկայումս մեկուսացած են տանը»,- ասված է մյունխենցիների հաղորդագրության մեջ։
Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, Կիմիխը և Մյուլերը մասնակցել են Բունդեսլիգայի 8-րդ տուրի «Բայերի» դեմ ամբողջ խաղին։
Կարծիքներ