Կառապոսը Վրաստանի ֆուտբոլի ընտրանուն լուրջ թիմ է համարում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կառապոսը Վրաստանի ընտրանուն լուրջ թիմ է համարում:
«Յուրաքանչյուր հանդիպում տարբերվում է նախորդներից: Դժվար է ասել, թե ինչպիսի ընթացք կունենա Վրաստան-Հայաստան խաղը: Վրաստանի թիմը լավ ընտրանի ունի և մենք նրանց շատ լուրջ ենք վերաբերվում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Կապառոսը:
Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերին կանցկացնի երկու հանդիպում: Նոյեմբերի 15-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով) Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 5-րդ տուրի Վրաստան-Հայաստան հանդիպումը, իսկ նոյեմբերի 18-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով) Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում՝ վերջին տուրի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը:
Կարծիքներ