Սլովենիան 90+1 րոպեին խփած գոլի շնորհիվ ոչ-ոքի խաղաց Խորվաթիայի հետ

Սլովենիան 90+1 րոպեին խփած գոլի շնորհիվ ոչ-ոքի խաղաց Խորվաթիայի հետ

Խորվաթիայի և Սլովենիայի հավաքականներն այսօր ընկերական խաղ են անցկացրել Քաթարում։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով, գրում է armsport.am-ը։

Հաշիվը բացվել է առաջին կեսի վերջնամասում։ 39-րդ րոպեին աչքի է ընկել Խորվաթիայի հավաքականի հարձակվող Անդրեյ Կրամարիչը։

Հանդիպման հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին կիսապաշտպան Յակա Բիյոլը խփել է պատասխան գնդակն ու փրկել իր թիմին պարտությունից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում