Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտումներ չեն հայտնաբերել

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտումներ չեն հայտնաբերել

Լեռնային Ղարաբաղում չեն գրանցվել հրադադարի ռեժիմի նոր խախտումներ եւ սադրանքներ, հայտնել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների Կողմերի հաշտեցման կենտրոնի պետի տեղակալ, գնդապետ Դմիտրի Պերեպյոլկինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Խաղաղապահ գործողության անցկացման գոտում իրադրությունը հանգիստ է: Չեն նկատվել հրադադարի ռեժմի խախտումներ եւ սադրանքներ: Շուրջօրյա իրականացվում է իրադրության մոնիթորինգ»,- ասել է սպան:

Նա հավելել է, որ ՌԴ խաղաղապահները շարունակում են վերահսկել Լեռնային Ղարաբաղում կողմերի շփման գծում կրակի եւ ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների իրականացումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում