Հայտնի է՝ որքան գումար է աշխատել Բարսելոնան Սուարեսի տեղափոխությունից

Հայտնի է՝ որքան գումար է աշխատել Բարսելոնան Սուարեսի տեղափոխությունից

Հայտնի են դարձել հարձակվող Լուիս Սուարեսի՝ «Բարսելոնայից» «Ատլետիկո» տեղափոխության մանրամասները։

Ինչպես հաղորդվում է՝ մադրիդյան ակումբը կապտանռնագույններին ուրուգվայցու տեղափոխության համար 5 մլն եվրո է վճարել։ Եվս 6 մլն եվրո «Բարսելոնան» պիտի ստանա բոնուսների տեսքով։ 2 մլն եվրո կատալոնական ակումբը կստանա, եթե Սուարեսը 20 պաշտոնական խաղ անցկացնի «Ատլետիկոյի» կազմում (հարձակվողն արդեն 23 խաղ է անցկացրել)։ Եվս 2 մլն եվրո «Բարսելոնային» կվճարվի, եթե «ներքնակները» հաղթեն «Չելսիին» ու դուրս գան ՉԼ քառորդ եզրափակիչ։ Մնացած 2 մլն եվրոն կախված կլինի մյուս մրցաշրջանում Սուարեսի ելույթներից։ Եթե ուրուգվայցին հեռանա «Ատլետիկոյից» այս մրցաշրջանից հետո, 2 մլն եվրոն ավտոմատ կերպով կվճարվի։

Նշվում է, որ փաստացի կատալոնական ակումբը չի ստանա այս փողերը։ Դրանցով կմարվեն «Բարսելոնայի» պարտքերը՝ կապված Անտուան Գրիզմանի տրանսֆերի հետ, որը կայացել էր 2019 թվականին, որովհետև կապտանռնագույնները մինչև հիմա շարուանկում էին վճարել ֆրանսիացու տեղափոխության համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում