ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում պարբերաբար կազմակերպվում է գերեվարված կամ անհետ կորած համարվողների հարազատների ընդունելություն
ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետում փակցված են 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում զոհվածների, գերեվարվածների և անհետ կորածների հարցերով զբաղվող պաշտոնատար անձանց հեռախոսահամարները։
Ակտիվ գործում են նաև ՊՆ «Թեժ գիծ» և ԶՈՒ ԳՇ «Վստահության գիծ» ծառայությունների հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստը:
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում պարբերաբար կազմակերպվում է գերեվարված կամ անհետ կորած համարվողների հարազատների ընդունելություն: Պաշտպանության նախարարությունը սրտացավ և հետևողական է բարձրացված խնդիրներին լուծում տալու հարցում։
Սակայն պետք է արձանագրել, որ քաղաքացիներին հուզող խնդիրների մեծ մասը սոցիալական և իրավական բնույթ է կրում և դուրս է ՊՆ իրավասությունների շրջանակից: Հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ լինել հասցեական և դիմել պաշտպանության նախարարություն` գերատեսչության լիազորությունների տիրույթում գտնվող հարցերով։
Կարծիքներ