Ես հավատում եմ, որ միասնականությունը հաղթանակ կծնի. Թագուհի Թովմասյան

Ես հավատում եմ, որ միասնականությունը հաղթանակ կծնի. Թագուհի Թովմասյան

Թագուհի Թովմասյանը գրել է.

Սիրելի՛ ժողովուրդ, խուճապը վատ բան է, թշնամուց ավելի վտանգավոր, ու չպետք է թողնենք հաղթի մեզ: Մի՛ վհատվեք, մի՛ հուսահատվեք, աղաչում եմ ձեզ, ամեն ինչ կորած չէ: Ավելի ծանր օրեր ենք ապրել, բայց հույսը մեզ չի լքել, հավատը չենք կորցրել, որ լավ է լինելու: Հիմա էլ նույնը պետք է լինի: 

Հասկանում եմ շատերդ ջղայնացած եք, մեր կազմակերպվածության ու ինքնակազմակերպվածության մասով խնդիրներ եք տեսնում, քննադատում եք, թե ինչու սա այսպես չի արվում, մյուսը՝ այնպես: Հուսամ՝ արագ կվերացվեն այդ թերությունները եւ կազմակերպված ձեւով կպայքարենք հանուն մեր հայրենիքի ու մեր ապագայի: Մենք ուժեղ ենք, երբ միասնական ենք: Ես հավատում եմ, որ միասնականությունը հաղթանակ կծնի: 

Ուժ ու կորով մեր առաջնագծի մարտիկներին, նրանց աշխատանքները կորդինացնող բարձրաստիճան սպաներին: Աստված մեզ հետ։ Հաղթական գիշերվա սպասումներով... 
Շուշին չի՛ ընկնելու
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում