Սյունիքից սանավիացիայի ուղղաթիռով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեխաների մոտ դրական դինամիկա կա
Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 8-ամյա աղջնակի մոտ կա դրական դինամիկա: Նա դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից ու տեղափոխվել հիվանդասենյակ:
Այս մասին տեղեակցնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը:
Երկրորդ երեխայի մոտ նույնպես նկատվում է դրական դինամիկա: Երեկ փոքրիկի կյանքին սպառնացող վտանգ կար, այսօր այդ վտանգն այլևս չկա: 4-ամյա տղան դեռ կմնա վերակենդանացման բաժանմունքում:
Հիշեցնենք, երեկ՝ հունիսի 8-ին Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռներով երկու տարբեր երեխաներ էին տեղափոխվել «Սուրբ Ասվածամայր» ԲԿ: Առաջին ուղղաթիռը տեղափոխել է մոտ 3 մետր բարձրությունից ընկած 8-ամյա աղջնակին, որը գանգուղեղային վնասվածքներով ու կոտրվածքով տեղափոխվել է նախ Գորիս, ստացել առաջին օգնություն, այնուհետև «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները սանավիացիայով նրան տեղափոխել են Երևան:
Երկրորդ ուղղաթիռը տեղափոխել է 4-ամյա տղայի՝ ծանր շնչառական անբարարվածությամբ:
Կարծիքներ