Լարիսա Դոլինայի արկածները Հայաստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Լարիսա Դոլինայի արկածները Հայաստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքի համար Հայաստան ժամանած Լարիսա Դոլինան և  Արման Հովհաննիսյանը հասցրել են նոր տեսահոլովակ նկարահանել:  Նկարահանումներն իրականացվել են հենց հարսանիքի գիշերը: Նոր տեսահոլովակի զուգերգը, կարծես, հնչել է հենց հարսանիքի ընթացքում:

 Ռուսական էստրադայի աստղը Հայաստանում հասցրել է անգամ հաճախել երևանյան ռեստորաններից մեկը, որտեղ նրան անակնկալ են մատուցել, հյուրասիրել ֆիրմային աղանդեր և կատարել Ջեյմս Բրաունի «I feel good» լեգենդար երգը,նաև նվիրել հայկական պարֆյում: Դոլինայի հիացմունքը Հայաստանի նկատմամբ արտացոլվել է նրա հրապարակած տեսանյութում: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում