Իրանի իշխանությունները պարզել է Նաթանզում վթար կազմակերպած մարդու ինքնությունը

Իրանի իշխանությունները պարզել է Նաթանզում վթար կազմակերպած մարդու ինքնությունը

Իրանի իշխանությունները որոշել են այն մարդու ինքնությունը, որը վթար Է կազմակերպել Նաթանզի ատոմային օբյեկտում: Ապրիլի 12-ին այդ մասին տեղեկացրել Է Nournews գործակալությունը՝ վկայակոչելով տեղեկատվության (հետախուզության) նախարարության մի աղբյուր:

Նաեւ նշվում Է, որ պարզվել Է, թե ինչ կերպ Է տեղի ունեցել վթարը, եւ ձեռնարկվել են մի շարք միջոցներ՝անսարքությունը վերացնելու եւ տուժած արտադրամասի աշխատանքը գործի գցելու համար: Ապրիլի 11-ին իրանական կողմը հայտնել Է, որ Նաթանզի օբյեկտում վթար Է արձանագրվել բաշխիչ Էլեկտրացանցում: Տուժածներ եւ շրջակա միջավայրի աղտոտում չկան: Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին միջադեպը որակել Է «միջուկային ահաբեկչության դրսեւորում»:

The New York Times թերթը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել Է, որ Նաթազում վթարը տեղի Է ունեցել պայթյունի հետեւանքով, որը կազմակերպել Է իսրայելական կողմը: Դրանից հետո միջադեպին Իսրայելի մեղսակցության մասին Է հայտարարել Իրանի արտգործնախարարության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում