Արցախի ԱԺ նախագահն այցելել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր այցելել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ։ Խորհրդարանի ղեկավարը ծանոթացել է իրականացվող աշխատանքների և միջոցառումների ընթացքին:
Շտաբի պետ Միքայել Վիրաբյանը ներկայացրել է վերջին ամսվա կտրվածքով օպերատիվ շտաբի աշխատանքները:
Ա. Թովմասյանը կարևորել է իրականացվող աշխատանքների արդյունավետությունն ու օպերատիվությունը:
Քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, մասնավորապես, իրականացվող ծրագրերի հետագա շարունակականության վերաբերյալ:
Կարծիքներ