Մալայզիայի վարչապետը ԱՄՆ-ին կոչ է արել ազնիվ լինել միջազգային հարցերում

Մալայզիայի վարչապետը ԱՄՆ-ին կոչ է արել ազնիվ լինել միջազգային հարցերում

Մալայզիայի վարչապետ Իսմայիլ Սաբրի Յակոբը ԱՄՆ-ին կոչ է արել «ազնիվ լինել» միջազգային սուր խնդիրների հետ կապված՝ համեմատելով Ուկրաինայի և Պաղեստինի ճգնաժամերը։ Այս մասին նա մալազիացի լրագրողներին ասել է Վաշինգտոնում ավարտված ԱՄՆ-ԱՍԵԱՆ (Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիա) գագաթնաժողովից հետո։

«Եթե Միացյալ Նահանգները անհապաղ որոշակի քայլեր ձեռնարկի ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ, ապա նրանք պետք է գործեն նաև Պաղեստինում տիրող իրավիճակի վերաբերյալ», - շաբաթ օրը նրա խոսքերը մեջբերել է BURNAM լրատվական գործակալությունը: «Միացյալ Նահանգները պետք է իրեն ազնիվ պահի, նրանք պետք է դադարեցնեն Իսրայելի վայրագությունները»,- ասել է վարչապետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում