Գորիս-Տեղ ավտոճանապարհին մոտ 200 մ ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Գորիս-Տեղ ավտոճանապարհին մոտ 200 մ ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 3-ին, ժամը 16։18-ին ահազանգ է ստացել, որ Տեղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Գորիս-Տեղ ավտոճանապարհի 26-րդ կմ-ին «VAZ 2101» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1965 թ.), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 200 մետր գլորվել հարակից ձորը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում