Իսրայելը կրկին կարգադրել է մարդկանց տարհանել Գազայի հատվածի Ալ-Քուդս հիվանդանոցից

Իսրայելը կրկին կարգադրել է մարդկանց տարհանել Գազայի հատվածի Ալ-Քուդս հիվանդանոցից

Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությունը 10 օրվա ընթացքում երկրորդ անգամ հրաման է ստացել Իսրայելի իշխանություններից մարդկանց տարհանել Ալ-Քուդս հիվանդանոցից, որը գտնվում է Գազայի հատվածի հյուսիսում։ Այս մասին ասվում է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) կազմակերպության պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ։

«Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը լուրջ սպառնալիքներ է ստացել օկուպացիոն իշխանությունների կողմից (նկատի ունի Իսրայելի իշխանություններից,- նշում է ՏԱՍՍ-ը)՝ պահանջելով անհապաղ տարհանել Գազայի հատվածի Ալ-Կուդս հիվանդանոցը, քանի որ այն ռմբակոծվելու է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում