Իրանն ու Ռուսաստանը համագործակցության հուշագիր են ստորագրել տեխնոլոգիաների և նավթի ոլորտներում
Իրանն ու Ռուսաստանը համագործակցության հուշագիր են ստորագրել տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության և համատեղ նավթային նախագծերի իրականացման վերաբերյալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը, Իրանն ու Ռուսաստանը համատեղ հուշագիրը ստորագրել են փետրվարի 28-ին՝ 17-րդ միջկառավարական տնտեսական հանձնաժողովի շրջանակներում։
Ըստ աղբյուրի՝ կքննարկվեն նավթամուղերի և նավթամթերքների ոլորտում համագործակցության հնարավորությունների նախնական վերանայումը, գնահատումը, վերլուծությունն ու ուսումնասիրությունը։
Կարծիքներ