ԱԺ նիստերից անհարկի բացակայող պատգամավորներին մանդատից զրկելու հարց կարող է քննարկվել միայն նստաշրջանի ավարտից հետո
Այս օրերին համացանցում շատ են աչքի ընկնում կոչերը, որտեղ ՀՀ քաղաքացիները արդարացիորեն պահանջում են մանդատներից զրկել խորհրդարանական ընդդիմության պատգամավորներին, որոնք ընտրվելուց ի վեր նախ մերժեցին խորհրդարանական դիվանագիության աշխատանքներին մասնակցելը, ապա՝ վերջին շաբաթներին էլ խորհրդարանում օրենսդիր գործունեությունը թողեցին ու ընկան փողոց։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ նշելով, որ նարդկանց դժգոհությունը արդարացի է՝ ի վերջո նրանք այս ամենը անում են հարկատուների վճարած հարկերի հաշվին՝ մի կողմից անհրամարություն պատճառում նրան, ով իրենց աշխատավարձ է վճարում, մյուս կողմից էլ՝ իր աշխատանքը չանելով նվազագույնը ամսական 600,000 դրամ աշխատավարձ ստանում:
«Սակայն ՀՀ քաղաքացիները հավանաբար չգիտեն, որ ԱԺ կանոնակարգ օրենքով պատգամավորին անհարգելի բացակայության հիմքով պատգամավորական մանդատից հնարավոր է զրկել միայն նստաշրջանի ավարտին, երբ պարզ դառնա, որ նա նիստերի կեսից ավելին անհարգելի բացակայել է։ Այնպես որ՝ այս հարցին ԱԺ ղեկավարությունը կարող է ընթացք տալ միայն նստաշրջանի ավարտից հետո։
Իսկ այժմ այդ ընթացակարգը կիրառվել չի կարող, մանավանդ, որ նրանք կարող են վերադառնալ, թեպետ հայտարարել են, որ առանց խնդիր լուծելու չեն վերադառնալու»,-եզրափակել է Սաֆարյանը:
Հիշեցնենք՝ խորհրդարանական ընդդիմության պատգամավորները ,մայիսի 3-ից չեն մասնակցում ԱԺ նիստերին, նրանք նստացույց են սկսել Երևանի Ֆրանսիայի հրապարակում և պարբերաբար անհնազանդության գործողություններ են իրականացնում մայրաքաղաքում՝ հայտարարելով, որ ԱԺ չեն վերադառնա, քանի դեռ ցույցերի միջոցով չեն հասել իրենց առջև դրված նպատակին:
Կարծիքներ