Զորամասերում մեկնարկել է սպառազինության ու զինտեխնիկայի սեզոնային սպասարկման գործընթաց
Շահագործման ձմեռային ռեժիմի փոխադրման կապակցությամբ զորամասերում մեկնարկել է սպառազինության ու զինտեխնիկայի սեզոնային սպասարկման գործընթաց։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, դրանց անխափան շահագործումն ապահովելու և մշտապես մարտունակ վիճակում պահելու նպատակով զորամասերում իրականացվում են ստուգման, մաքրման, յուղման և այլ աշխատանքներ։ Հայտնաբերված անսարքություններն ու թերություններն արագ շտկվում են սպասարկող անձնակազմի կողմից։
Կարծիքներ