Իրաքում ձերբակալել են 2016 թվականին Բաղդադում իրականացված ահաբեկչության կազմակերպչին

Իրաքում ձերբակալել են 2016 թվականին Բաղդադում իրականացված ահաբեկչության կազմակերպչին

Իրաքում ձերբակալել են 2016 թվականին Բաղդադի առեւտրի կենտրոնում իրականացված պայթյունի կազմակերպչին, որի հետեւանքով զոհվել Է 300 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է BBC News-ը՝ վկայակոչելով երկրի վարչապետ Մուստաֆա ալ Քադիմիին:

Ղազվան ալ Զավային բռնվել Է «երկրի սահմաններից դուրս անցկացված հետախուզական գործողության» ընթացքում, հայտարարել Է վարչապետը: Իրաքի հետախուզության երկու աշխատակիցներ գործակալությանը հաղորդել են, որ գործողությունն անցկացվել Է իրաքյան ուժերի միջոցով՝ անունը չնշված հարեւան երկրի աջակցությամբ:

Ղազվան ալ Զավային Իրաք Է ուղարկվել երկու օր առաջ: Բաղդադի Քարադա շրջանում իրականացված ահաբեկչությունն ամենամահաբերն Է դարձել Իրաքում 2003 թվականին ԱՄՆ-ի ներխուժման ժամանակներից ի վեր: Պայթուցիչ նյութով հանդերձված բեռնատարը պայթել Է լեփ-լեցուն առեւտրի կենտրոնի հարեւանությամբ: Զոհերից շատերը մահացել են պայթյունից հետո շենքը ճարակած հրդեհի հետեւանքով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում