Արցախում զոհվել է ՀՀ ԿԳՄՍՆ Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ի աշխատակից Գնել Հարությունյանը
Զոհվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ի աշխատակից Գնել Հարությունյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ը։
«Զոհվել է ՊՈԱԿ-ի աշխատակից Գնել Հարությունյանը
«Պահպանության ծառայություն»
ՊՈԱԿ-ի տնօրինությունը իր ցավակցությունն է հայտնում ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության հուշարձանների պահապան Գնել Հարությունյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին։
Գնել Հարությունյանն այս օրերին մեր հայրենակիցներից շատերի նման մեկնել էր առաջնագիծ` հայրենիքը պաշտպանելու համար։
Ցավոք, թշնամու գնդակը չխնայեց նաեւ մեր գործընկերոջը։
Խորարհվում ենք մեր բոլոր նահատակների առաջ, փառք ու պատիվ նրանց»,- հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ը։
Կարծիքներ