Օդի ջերմաստիճանը կբարձանա 4-ից 6 աստիճանով, սպասվում են տեղումներ

Օդի ջերմաստիճանը կբարձանա 4-ից 6 աստիճանով, սպասվում են տեղումներ

Հունվարի 10-ի ցերեկը, 11-ից 13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի երեկոյան առանձին շրջաններում, 15-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Քամին՝  հարավային՝ 2-ից 5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 10-ից 13-ն աստիճանաբար կբարձանա 4-ից 6 աստիճանով: Եղանակային կանխատեսումը ներկայացրել է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում