Վթար Տեղեր գյուղի մոտակայքում ՝ հրդեհի բռնկումով

Վթար Տեղեր գյուղի մոտակայքում ՝ հրդեհի բռնկումով

Սեպտեմբերի 12-ին, ժամը 04։32-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տեղեր գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բռնկվել․ տուժածներ չկան: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աղձք-Տեղեր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 5 մ), կողաշրջվել և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:58-ին, մարվել` 05:15-ին: Այրվել է «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան և մոտակայքում՝ մոտ 300 քմ խոտածածկույթ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում