Աղջիկ երեխաները մեր կյանքը լցնում են վառ գույներով և երջանկությամբ. այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է

Աղջիկ երեխաները մեր կյանքը լցնում են վառ գույներով և երջանկությամբ. այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է

Աղջիկ երեխաները մեր կյանքը լցնում են վառ գույներով ու երջանկությամբ, տալիս են կյանքի դժվարությունները հաղթահարելու անսպառ մոտիվացիա։

Չպետք է թույլ տանք, որ մեր աղջիկ երեխաները դառնան մեր թվացյալ վախերի զոհը, որ մեր կարծրատիպերի պատճառով ձախողվի նրանց կյանքի ճանապարհը:

Սա աղջիկ երեխաների այս միջազգային օրվա սկզբունքային նշանավորում է:

Պետք է նրանց համար ստեղծենք հավասար պայմաններ, հնարավորություն տանք աղջիկ երեխաներին մասնակցել իրենց վերաբերող որոշումների կայացմանը:

Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները, կրթությունից դուրս մնալը, բռնության ենթարկվելու արատավոր երևույթները պետք է ամբողջությամբ դուրս մղվեն մեր հասարակությունից։

Պետք է գիտակցենք, որ մեզանից յուրաքանչյուրն ունի իր բաժին պատասխանատվությունը այս բոլոր հարցերում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում