Ովքե՞ր էին վայելում ընտրելու իրավունքը
Ովքե՞ր էին վայելում ընտրելու իրավունքը
Կային ժամանակներ, երբ խորհրդարանի անդամների ընտրություններին մասնակցելու համար պետք է լրացած լիներ քաղաքացու 20 տարին: Այդ ժամանակներում զինվորական ծառայության մեջ եղածներն ընտրություններին մասնակցելու իրավունք չունեին: Ու հենց այդ ժամանակներում էր պառլամենտի ընտրություններին մասնակցելու իրավունքը դիտարկվում որպես վայելք:
1918-1920-ի Հայաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան հենց այդպիսի ընտրական օրենսգրքի հոդվածների համաձայն:
«Յօդ. 1. Հայաստանի Հանրապետութեան Պարլամենտի անդամներին ընտրում է ազգաբնակութիւնը առանց սեռի խտրութեան՝ ընդհանուր եւ հաւասար ընտրական իրաւունքի հիման վրայ, ուղղակի ընտրութեան եւ գաղտնի քւէարկութեան միջոցով, գործադրելով համեմատական ներկայաչութեան զկզբունքը:
Յօդ. 2. Հայաստանի Հանրապետութեան Պարլամենտի ընտրութիւնները կատարելու ժամանակ պետութեան բովանդակ տարածութիւնը հանդիսանում է մի ընտրական շրջան: Պարլամենտի անդամների թիւը սահմանւած է ութսուն (80):
Յօդ. 3. Հայաստանի Հանրապետութեան երկու սեռի քաղաքացիները, որոնց քսան (20) տարին լրանում է ընտրութեանց օրը, վայելում են Պարլամենտի ընտրութիւններին մասնակցելու իրաւունք:
Ծանօթ. Իսկական զինւորական ծառայութեան մէջ եղածները ընտրութիւններին մասնակցելու իրաւունք չունին:
Յօդ. 4. Ընտրութիւններին չեն մասնակցում նրանք, որ հաստատւած օրինական կարգով խենթ կամ խելագար են ճանաչւած. Նաեւ խուլուհամրերը, որ ենթակայ են խնամակալութեան»:
Կարծիքներ