Պուտինը հավանություն է տվել Շոյգուի առաջարկին
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների զորքերին հանձնել ուկրաինական բանակի, այդ թվում՝ արևմտյան արտադրության ռազմավարը։
Մասնավորապես խոսքը վերաբերում է շարժական զենիթահրթիռային համալիրներին, հակատանկային համակարգերին, այդ թվում՝ ամերիկյան «Javelin» համալիրներին, ինչպես նաև տանկերին և հրաձգային զենքերին:
ՌԴ նախագահն ասել է, որ կողմ է այդ գաղափարին։
Կարծիքներ