Վլադիմիր Ժիրինովսկին դուրս է եկել կոմայից և արդեն տալիս է առաջին հրահանգները

 Վլադիմիր Ժիրինովսկին դուրս է եկել կոմայից և արդեն տալիս է առաջին հրահանգները

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին դուրս է բերվել դեղորայքային քնից, նա գիտակցության է եկել:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։

Միաժամանակ, ըստ ՌԻԱ Նովոստիի, Ժիրինովսկին արդեն սկսել է փոխանցել առաջին հրահանգները՝ ուսումնասիրելով նորություններն ու փաստաթղթերը։

Քաղաքական գործիչը հոսպիտալացվել էր հունվարի վերջին՝ կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվելու հետևանքների պատճառով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում