ՀՀ ԱԽ քարտուղարն ու գերմանացի պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները

ՀՀ ԱԽ քարտուղարն ու գերմանացի պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները

«Նոյեմբերի 29-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցիս շրջանակներում հանդիպել եմ ԳԴՀ կանցլերի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների, ԳԴՀ ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների, ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգի հետ»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ հանդիպումներ է ունեցել նաև ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

«Քննարկել ենք միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը: Զրուցակիցներիս եմ ներկայացրել մեր տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և ընդգծել դրանց հանգուցալուծմանն ուղղված ՀՀ տեսակետներն ու ջանքերը:

Ողջունել եմ Գերմանիայի կառավարության կողմից կայացված որոշումը, ըստ որի Հայաստանը ներառվել է Տնտեսական և միջազգային համագործակցության դաշնային նախարարության՝ մինչև 2030 թվականի բարեփոխումների ռազմավարության մեջ:

Հանդիպումների ընթացքում հայ-գերմանական երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի շուրջ ծավալել ենք անկեղծ զրույցներ:

Բարձր գնահատելով քաղաքական ներկայիս շփումները՝ հանդիպման մասնակիցների հետ պայմանավորվել ենք առավել զարգացնել երկխոսությունը բարձր և բարձրագույն մակարդակներում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում