Թուրքիան այս տարի զբոսաշրջությունից ստացել է 24 միլիարդ դոլարի եկամուտ

Թուրքիան այս տարի զբոսաշրջությունից ստացել է 24 միլիարդ դոլարի եկամուտ

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը հայտարարել է, որ 2021 թվականին Թուրքիան զբոսաշրջությունից ստացել է 24 միլիարդ դոլարի եկամուտ, իսկ մեկ շնչին բաժին ընկող զբոսաշրջային ծախսերը կազմել են 830 դոլար, փոխանցում է ermenihaber-ը։

Թուրք նախարարի գնահատմամբ՝ արձանագրվել է V-աձև աճ՝ հաշվի առնելով այն, որ 2020-ին զբոսաշրջային եկամուտները համավարակի պատճառով կազմել էին միայն 12 միլիարդ դոլար։

Էրսոյը ընդգծել է, որ Թուրքիայի համար ռեկորդային է եղել 2019 թվականը, երբ զբոսաշրջությունից ստացված եկամուտները հասել էին 34,5 միլիարդ դոլարի, իսկ զբոսաշրջիկների թիվը՝ 51,7 միլիոնի, ուստի իրենք նպատակ ունեն 2022-ին հասնել այդ ցուցանիշներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում