ՄԻՊ-ի աջակցությամբ փախստականի կարգավիճակ ունեցող քաղաքացին ստացել է չվճարված ամսվա կենսաթոշակը

ՄԻՊ-ի աջակցությամբ փախստականի կարգավիճակ ունեցող քաղաքացին ստացել է չվճարված ամսվա կենսաթոշակը

Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ փախստականի կարգավիճակ ունեցող քաղաքացին ստացել է չվճարված ամսվա կենսաթոշակը:

Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ-ը:

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը 1 ամիս պակաս վճարված կենսաթոշակը ստանալու հարցում։ Ըստ դիմումի՝ ինքն ունի ՀՀ-ում փախստականի կարգավիճակ և համապատասխան կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, որի վավերականության ժամկետը լրանալու հիմքով դադարեցվել է նաև կենսաթոշակ ստանալու իրավունքը։

Ճամփորդական փաստաթղթի վավերականության ժամկետը երկարացնելուց հետո կենսաթոշակ ստանալու համար համապատասխան փաստաթղթերը քաղաքացին ներկայացրել է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, սակայն հերթական թոշակի վճաման ժամանակ 1 ամսվա գումարը չի ստացել։

Բարձրացված հարցի առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Կատարված լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում քաղաքացին ստացել է իր չվճարված ամսվա կենսաթոշակը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում