Դեսպան Մակունցը կոնգրեսական Ջեյքոբսին Ադրբեջանում պահվող հայ գերիների և Արցախի իրավիճակի մասին զեկույցներ է հանձնել

Դեսպան Մակունցը կոնգրեսական Ջեյքոբսին Ադրբեջանում պահվող հայ գերիների և Արցախի իրավիճակի մասին զեկույցներ է հանձնել

Մայիսի 23-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Սարա Ջեյքոբսի հետ (Կալիֆորնիա, դեմոկրատ)։

Այս մասին տեղեկացնում է դեսպանատունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին, դրանում ԱՄՆ ներգրավմանը, Արցախում ներկայիս իրավիճակին առնչվող հարցեր։

Անդրադառնալով հումանիտար բնույթի հարցերին՝ դեսպանը կոնգրեսականին է հանձնել Ադրբեջանում անօրինական կերպով պահվող հայ գերիների և Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում Արցախում ստեղծված իրավիճակի մասին զեկույցները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում